Պատահարներ

Ըստ Ղազախստանի իշխանությունների` բողոքի ակցիաների ձերբակալված մասնակիցները պատմել են, որ իրենց վճարել են և տվել էներգետիկ ըմպելիքներ

Unknown 864 դիտում
Ըստ Ղազախստանի իշխանությունների` բողոքի ակցիաների ձերբակալված մասնակիցները պատմել են, որ իրենց վճարել են և տվել էներգետիկ ըմպելիքներ

 Ղազախստանի իշխանությունները հայտարարել են, որ զանգվածային անկարգությունների ժամանակ ձերբակալվածները պատմել են, որ իրենց վճարել են եւ տվել են էներգետիկ ըմպելիքներ, որոնցից նրանք կորցրել են ինքնավերահսկողությունը: Թարմացված տվյալներով՝ հանրապետությունում ձերբակալվել է մոտ 4 հազար մարդ։ Այս մասին ասվում է «Газета.Ru»-ում հրապարակված նյութում։

 

«Անկարգություններին մասնակցելու համար սադրիչներին վճարել եւ մատակարարել են ըմպելիքներ, որոնց օգտագործումից նրանք կորցրել են ինքնավերահսկողությունը», - հայտնել է շիմքենտի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Շինգիս Մուքանը:

Նույն քաղաքում, ինչպես հայտնում է հեռուստաալիքը, անկարգությունների մասնակիցներին զենք են բաժանել՝ առանց պետհամարանիշների մեքենաներից։ Դա տեղի է ունեցել ուժայինների հետ բախումներից առաջ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250