Պատահարներ

Երեկ զոհված զինծառայողների մահվան հանգամանքները. մանրամասներ

WRed
Երեկ զոհված զինծառայողների մահվան հանգամանքները. մանրամասներ

Երեկ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված շարքային Արթուր Մխիթարյանն ու կրտսեր սերժանտ Ռուդիկ Ղարիբյանը նույն դիրքում են եղել, երբ կամիկաձե ԱԹՍ-ը հարվածել է իրենց։ Այս մասին 24News-ին ասացին իրենց աղբյուրները։

 

Արթուր Մխիթարյանը Գյումրիից էր, «Լենինականի պոլիգոններ» կոչվող վայրից, ծնվել է 2002 թվականի սեպտեմբերի 21-ին, ծառայության է գնացել 2021 թվականի մարտի 12-ին, ըմբշամարտիկ էր։ «Ունի քույր, եղբայր, մայր, հայր։ Ծառայության սկզբում ուսումնական վաշտում է եղել, վարորդ, հետո տեղափոխվել է տանկային գումարտակ։ 8 ամիս ծառայել է այնտեղ, հետո՝ տեղափոխվել հատուկ գործողությունների վաշտ` վարորդի հաստիքից անցել է հրաձիգի», - ասաց աղբյուրը։

 

24News-ին նաև մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես են զոհվել Արթուր Մխիթարյանն ու Ռուդիկ Ղարիբյանը։ «Բարձրացել են դիրք, ուրբաթ օրը Արթուրը պիտի իջներ։ Երեկ առավոտվանից մինչև 12։00-ն ադրբեջանցիները կրակել են, մարտեր են ընթացել։ 12։00-ից հանգստացել է, տղերքն ասել են՝ «Լավ, էթանք, հանգստանանք»։  Արթուրի ու Ռուդիկի կարաուլի ժամն ա էղել, իրենց հերթն է եղել պոստ կանգնելու։ Կարաուլ են կանգնած եղել, ադրբեջանցիները ԱԹՍ-ը կախել են իրենց վրա, Արթուրը տեղում մահացել է, իսկ Ռուդիկի գլուխն է վնասվել բեկորներից, 1,5 ժամ հետո Ռուդիկն է մահացել», - ասաց աղբյուրը։

Արթուր Մխիթարյանի հայրն էլ է զինվորական, սպա է Գյումրու զորամասում։ 

 

Նշենք, որ երեկվա մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։ Սկզբում պաշտպանության նախարարության հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։ Իսկ այսօր առավոտյան տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքից հետո սկսված ինտենսիվ փոխհրաձգության գոտում կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով։ «Վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - ասված էր ՊՆ հաղորդագրության մեջ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250