Պատահարներ
Տեղ համայնքում հովիվն անհետացել է հոտի հետ․ բնակիչներն ահազանգում են՝ թշնամին է տարել
Unknown
Քիչ առաջ Hraparak.am-ի հետ է կապվել Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներից՝ ահազանգելով, որ մոտ մեկ ժամ առաջ գյուղի հովիվը հոտի հետ անհետացել է: Գյուղացիները վստահ են, որ հովիվը ոչխարների հոտի հետ հայտնվել է հակառակորդի տիրապետության տակ գտնվող տարածքում:
Լրատվականը փորձել է տեղեկությունը ճշտել Տեղի համայնքապետարանից: Փոխանցել են, որ ստույգ տեղեկություն չեն կարող տրամադրել, համայնքապետն է զբաղվում, նրանից ճշտենք, թեև իրականում հովիվին իսկապես փնտրում են:
Auroranews-ի հետ զրույցում Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը նշեց, որ այս պահին հեռախոսով ոչինչ չի կարող ասել՝ ավելի ուշ մանրամասներ կհայտնի։
Նմանատիպ հոդվածներ
Թշնամին ևս մեկ հայի է առևանգել
Unknown
Երկրաշարժ Կապան քաղաքից 9 կմ հարավ-արևելք. զգացվել է նաև Քաջարանում և Մեղրիում
Unknown
Ներկայացել է որպես հայուհի, մերկ նկարներ ուղարկել․ Ադրբեջանի հատուկ ծառայությունները Արցախի բնակչին դրդել են լրտեսության․ ԱՀ ԱԱԾ
Unknown
Ինչ կլինի, եթե Զելենսկին որոշի Ղրիմի և Դոնբասի վրա հարձակման հրաման տալ․ ռուս պատգամավորը սպառնացել է
Unknown