Պատահարներ

«Կոնդեցի կռիսի տղան» ռացիայով գաղտնի հետևել է Երևանում իրավապահների շարժին

Unknown 1 րոպե 18,181 դիտում
«Կոնդեցի կռիսի տղան» ռացիայով գաղտնի հետևել է Երևանում իրավապահների շարժին

Շաբաթ օրը՝  հունվարի  22–ին,  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝  գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ, մայրաքաղաքում իրականացրել են  «Կռիսը թակարդում»  օպերացիա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարեկային ծառայությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի կենտրոն վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Գևորգ Գ.-ն իր ավտոմեքենայում պահում է չթույլատրելի հատուկ ռադիոկապ (ռացիա), որով նա տեղեկանում է  մայրաքաղաքում օպերատիվ ծառայությունների շարժին: Պարեկները Պռոշյան փողոցում հայտնաբերել են վերջինիս ու բերման ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին: Պարզվել է, որ  պարեկային ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկատվությունը հավաստի էր. նրա ավտոմեքենայում հայտնաբերվել է «ռացիան» և այլ իրեր: Ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք: Շամշիանի տեղեկություններով՝ ամենավերին էշելոններից  փորձել են պարեկների վրա ազդել,  որպեսզի Գևորգ Գ.-ին, ով ընկերական շրջապատում հայտնի է  «Կոնդեցի կռիսի տղա» մականվամբ, բերման չենթարկեն: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250