Պատահարներ

Մերկասառույցի հետևանքով գլխիվայր հայտնվել Է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավոր

Unknown 1 րոպե 190 դիտում
Մերկասառույցի հետևանքով գլխիվայր հայտնվել Է երթևեկելի գոտուց դուրս. կա վիրավոր

 Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի  6-րդ վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 22-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը՝ ժամը  23:00–ի սահմաններում,  Սյունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արմեն Հովաննիսյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Բաղաբերդ թաղամասում մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

 

 Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն: Լրատվականի տեղեկություններով՝ վարորդ Ա. Հովհաննիսյանը աշխատում է  «Վամաքս»  ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության պահնորդ: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250