Քաղաքականություն
«Բանակի հետ կապված մի դրվագ եմ վերջերս անընդհատ հիշում․․ պատերազմի ամենաթեժ օրերն էին»․ Գայանե Աբրահամյան
Unknown
1 րոպե
241 դիտում
| ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը. «Բանակի հետ կապված մի դրվագ եմ վերջերս անընդհատ հիշում։ Պատերազմի ամենաթեժ օրերն էր, Մարտունիի դիրքերում էի, անհրաժեշտ իրերը փոխանցելուց հետո, տղաներին հրաժեշտ տալիս մեկը բղավեց. էդ ֆեյսբուքյան ֆիդայիներին ասեք, թող գոնե մի ժամ գան ստեղ` հետո նոր մեղադրեն, թե չենք կարողացել պահել Ջաբրայիլը... սիրտս նվաղեց, էդ օրերին բնորոշ արցունքն ու ծիծաղը խառնեցինք ու անցանք։ Նույն տղային տեսա պատերազմից հետո, հիվանդանոցում, ծանր վիրավորում ուներ, բայց արդեն վերականգնվում էր, ինքն ինձ հիշեց ու հանդիմանեց. «չգրեցիք էդպես էլ ու մեզ մեղադրում են, մահացածները բոլորն անխտիր հերոս են, իսկ մեզ` չզոհվածներիս, ոչ մեկը չի էլ հիշում, մեզ միայն մեղադրում են... Բանակը մեր կենացների ու պաթոսախեղդ գրառումների կարիքը չունի, բանակը մեր ամենօրյա աշխատանքի, ինստիտուցիոնալ բարեփոխումների, վերականգնմանը մեր աջակցության կարիքն ունի։ Հատկապես հիմա անտանելի են կեղծ դիֆերամբները: Պատերազմը ցույց տվեց, չնայած մինչ այդ էլ շատերս հստակ գիտակցում էինք, որ Հայոց բանակն է մեր անվտանգության ՄԻԱԿ երաշխավորը ու այսօր մեր բանակի վերականգնումն ու արմատական բարեփոխումը գերխնդիր է` օրհասական կարևորության»։ |
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Unknown
1 րոպե
3,202
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը
Unknown
1 րոպե
3,912
Ամերիկյան և ռուսական նավատորմերը՝ Միջերկրական ծովում․ ինչ պատկեր է
Unknown
1 րոպե
7,026
ՊՆ-ն՝ ադրբեջանցի դիվերսանտների՝ Սոթք ներթափանցման լուրերի մասին
Unknown
1 րոպե
1,084
Ավելին Քաղաքականություն բաժնից
Թրամփը կոչով դիմել է Իրանին և զգուշացնող հայտարարություն արել
1 րոպե
186
Մայիսի 28-ին տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
188
Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյաներ են ձերբակալվել․ Հակակոռուպցիոն կոմիտե
1 րոպե
265
Ես չեմ ասում արցախցիները փախել են, ես ասում եմ՝ Ղարաբաղի էլիտան է փախել. Նիկոլ Փաշինյան
1 րոպե
224
5.0