Պատահարներ

Կրակոցներ են հնչել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի ուղղությամբ

Unknown 1,061 դիտում
Կրակոցներ են հնչել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի ուղղությամբ

Գիշերը կրակոցներ են հնչել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի ուղղությամբ։ MediaHub.am-ի հետ զրույցում Այգեձոր համայնքի բնակիչները նշել են, որ կրակոցները եղել են ժամը 24:00-ից 1-ն ընկած ժամանակահատվածում և տևել են շուրջ 20 րոպե։ 

 

«Դիրքերից տղաներն ասացին, որ կրակոցները եղել են Չինարիի սահմանին տեղակայված դիրքերի ուղղությամբ։ Փոխհրաձգություն է եղել, միայն հրաձգային զինատեսակներից են կրակել, մենք տուժածներ չունենք», - ասել է մեր զրուցակիցներից մեկը։ 

 

Նրա խոսքով` կրակի դադարից հետո նոր կրակոցներ չեն եղել, իսկ վերջին անգամ թշնամին սահմանի այս հատվածում հրադադարի ռեժիմը խախտել էր մոտ մեկ ամիս առաջ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250