Հասարակություն

124 մանկապարտեզի տնօրենը՝ երեխային հող ու կղանք ուտեցնելու մասին

Unknown 2,972 դիտում
124 մանկապարտեզի տնօրենը՝ երեխային հող ու կղանք ուտեցնելու մասին

Երեւանի մանկապարտեզներից մեկում ազգությամբ պակիստանցի հայր ու հայուհի մայր ունեցած երեխայի հետ կատարվածի վերաբերյալ, որը զայրույթի ալիք է բարձրացրել: Ոստիկանությունից Auroranews-ի հետ զրույցում հաստատել են, որ իսկապես մանկապարտեզներից մեկում դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու մասին հաղորդում է ստացվել: 

 

Քանի որ մամուլում տարածվել է այն տեղեկությունը, որ խոսքը 124 մանկապարտեզի մասին է, Aravot.am-ը հեռախոսով կապվել է մանկապարտեզի նորանշանակ տնօրեն Ռուզաննա Լադոյանի հետ: 

 

«Ծնողը դիմել է ոստիկանություն, իրականում բոլորիս է հետաքրքիր: Դրանով զբաղվում են ոստիկանները, այս պահին անչափահասների գծով համապատասխան բաժինը, գնում է քննություն, տեղյակ է նաեւ Երեւանի քաղաքապետարանը: Մեզ համար էլ է հետաքրքիր՝ իրականում ինչ է կատարվել, կամ չի կատարվել, մենք էլ սպասում ենք: Իրականության հետ որեւէ աղերս չունեցող դեպք է, բայց եթե գործը ոստիկանությունում է, ինչպես ես, այնպես էլ մյուս աշխատակիցները, սպասում ենք տեսնենք, թե ինչ կպարզեն»,- ասել է 124 մանկապարտեզի տնօրենը:

 

Լրատվականը հետաքրքրվել է՝ երեխայի ծնողը ինչպես է հարաբերվել մանկապարտեզի աշխատակիցների հետ, ունեցե՞լ է որեւէ խնդիր: Տնօրենը պատասխանեց, որ մանկապարտեզի նախկին տնօրենի մահանալուց հետո է ինքը նշանակվել, եւ ոչնչից տեղյակ չէ: «Ես նոր եմ նշանակվել եւ որեւէ հարցով չեմ առնչվել ծնողի եւ երեխայի հետ, դրա համար ձեր հարցերին չեմ կարող պատասխանել»,- ասել է տիկին Լադոյանը:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250