Պատահարներ

Երեխայի մայրը հայ է, հայրն այլազգի․ նոր մանրամասներ՝ աղմկահարույց ահազանգի վերաբերյալ

Unknown 2,008 դիտում
Երեխայի մայրը հայ է, հայրն այլազգի․ նոր մանրամասներ՝ աղմկահարույց ահազանգի վերաբերյալ

Քիչ առաջ հայտնել էինք, որ ոստիկանությունը ահազանգ է ստացել Երևանի մանկապարտեզներից մեկում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ։ Ըստ Auroranews-ի տեղեկությունների՝ երեխայի մայրը հայ է, հայրն այլազգի։ Երեխան 2016 թվի ծնունդ է։ 

 

Ավելի վաղ Aravot.am-ը հայտնել էր, որ հունվարի 31-ին Ա. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն, հաճախել է Երեւան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն, հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը, պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս: 

 

Ըստ նույն աղբյուրի՝ երեխայի նկատմամբ կատարել են բռնի սեռական գործողություններ, պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով երկաթյա տաք խաղալիքով այրել նրա կրծքավանդակը, երեխային հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի հետևանքով երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք: 

 

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են, նախապատրաստվում են նյութեր: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250