Պատահարներ

Ողբերգական դեպք՝ Զվարթնոց օդանավակայանում

Unknown 1 րոպե 1,389 դիտում
Ողբերգական դեպք՝ Զվարթնոց օդանավակայանում

Երեկ՝ փետրվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմաններում Զվարթնոց օդանավակայանի ավիացիոն անվտանգությունից ահազանգ է ստացվել ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ օդանավի մեջ քաղաքացի է մահացել։ 

Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, նշված վայր են ժամանել ոստիկանության Զվարթնոց օդանավակայանի գծային բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 94-ամյա Յուգաբեռ Թորոսյանն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250