Քաղաքականություն

«Ո՞ւմ են ուղղում այդ միլիարդները»․ Սոնա Ղազարյան

Unknown 194 դիտում
«Ո՞ւմ են ուղղում այդ միլիարդները»․ Սոնա Ղազարյան

«Ստիպված եմ անդրադառնալ Ադրբեջանի կողմից վարվող հերթական հայատյաց գործողություններին, մասնավորապես, Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի՝ հայկական մշակութային ժառանգության հետքերը մաքրելու վերաբերյալ հայտարարությանը»,- այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը։

 

«Ուզում եմ միջազգային հանրությանը դիմել և ասել, որ Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականությունը մարտահրավեր է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021-ի դեկտեմբերի 7-ին ընդունված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը, ինչպես նաև հիշեցնել, ԵՄ մեր գործընկերներին, որ 2,1 միլիարդ դոլար է ուղղվում մի երկրի, որը ոչ միայն աչքի է ընկնում ավտորիտար ռեժիմով, այլև հարևանների հանդեպ վարվող վանդալիզմի և պատմամշակութային հուշարձաններն ավերելու քաղաքականությամբ»,- նշեց նա։ 

 

«Ո՞ւմ են նրանք ուղղում այդ միլիարդները և ի՞նչ նպատակներով են դրանք օգտագործվելու»,- նկատեց պատգամավորը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250