Պատահարներ

ՄԱԿ-ի հինգ աշխատակցի Եմենում առևանգել են

Lilit T. 1 րոպե 171 դիտում
ՄԱԿ-ի հինգ աշխատակցի Եմենում առևանգել են

ՄԱԿ-ի մարդասիրական կառույցներից մեկի 5 աշխատակիցներ փետրվարի 12-ի առավոտյան առևանգվել են։ Նրանց թվում են չորս եմենցիներ և մեկ օտարերկրացի։ Այս մասին փետրվարի 13-ին Yemen News թերթին հայտնել է Եմենում մարդասիրական օգնության համակարգող և համակարգողի հասարակայնության հետ կապերի ավագ խորհրդական Ռասսել Գիկին։ 

«ՄԱԿ-ի աշխատակիցները վերադառնում էին Ադեն դաշտային առաքելության ավարտից հետո։ Միավորված ազգերի կազմակերպությունը սերտ կապի մեջ է իշխանությունների հետ, որպեսզի հասնի նրանց ազատ արձակմանը»,- ասել է նա։ 

Նախնական տվյալներով ՝ անհայտ զինյալները, ենթադրաբար, Եմենում տեղակայված «Ալ-Քաիդա» խմբավորման անդամ են։ 

Գրոհայինները հաճախ են պատանդներ վերցնում, որպեսզի նրանց փոխանակեն բանտարկյալների կամ գումարի հետ։ 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250