Պատահարներ

Վարորդական վկայական չունեցող 20-ամյա վարորդը տապալել է ծառն ու հայտնվել մայթին

Unknown 187 դիտում
Վարորդական վկայական չունեցող 20-ամյա վարորդը տապալել է ծառն ու հայտնվել մայթին

Այսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 20-ամյա Ջանիկ Բաղդասարյանը իր վարած Dodge մակնիշի ավտոմեքենայով Ագաթանգեղոս-Խորենացի փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, տապալել այն և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։  

 

Պարեկները պարզել են, որ վարորդ Ջանիկ Բադասարյանը վարորդական իրավունքի վկայական չունի:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250