Բախվել են Արցախի Հանրապետության ՊԲ-ի նախկին հրամանատարի մեքենան և 2 Mercedes-ներ
Այսօր՝ փետրվարի 19-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում Աբովյան փողոցի 19 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 31-ամյա Տաթևիկ Աբգարյանի վարած Kia Sorento մակնիշի, 44-ամյա Մարինե Ստեփանյանի վարած Mercedes մակնիշի, Արցախի Հանրապետության բնակիչ՝ 57-ամյա Լյովա Մնացականյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ՝ 41-ամյա Սևակ Եսայանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
[d420b5298797b5a2109a20cf439f9dcd.jpg]
[cfad3175f9fd4c7e2a7e3c9aac67f759.jpg]
[45b9d03fb5a4ee74c58945c5fbfab554.jpg]
[d588df40d064ccd4ebee5df29e3c7e57.jpg]
[e7f489d86815868d79bc2e97d68b4ecb.jpg]
[b92e86e0ea72c2aa880665bea295b82d.jpg]
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տաթևիկ Ա-ն օպերատիվորեն ժամանած շտապօգնության 04 բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Լ. Մնացականյանը Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատարն է, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, և նրա ավտոմեքենան եղել է կայանված։