Հասարակություն Կարևոր

Ադրբեջանցիները Նորշենի բնակիչներին սպառնացել են՝ պահանջելով լքել գյուղը. Republic of Artsakh

Gohar Vardanyan 1 րոպե 457 դիտում
Ադրբեջանցիները Նորշենի բնակիչներին սպառնացել են՝ պահանջելով լքել գյուղը. Republic of Artsakh

Այսօր ադրբեջանցի զինծառայողները փորձել են վախեցնել Արցախի Մարտունու շրջանի Նորշեն գյուղի գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչներին՝ օդ կրակ բացելով։ Այս մասին գրում է Re:public of Artsakh թելեգրամյան ալիքը: 

 

«Այս ամենը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների ներկայությամբ»- գրել է ալիքը:

 

Ըստ հաղորդագրության՝ դեպքից հետո ՌԴ խաղաղապահները գնացել են հակառակորդի դիրքեր, վերադառնալով՝ արցախցիներին ասել են, որ ուշադրություն չդարձնեն և շարունակեն իրենց աշխատանքը։ Ավելի ուշ ադրբեջանցի զինվորականները, օգտագործելով բարձրախոս, հայերենով (ձայնագրված), պահանջել են լքել գյուղի տարածքը, եթե պահանջը չկատարվի, ուժ կկիրառեն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250