Քաղաքականություն

Պուտինը որոշել է ավարտել պատերազմը․ Nexta live

Unknown 2,587 դիտում
Պուտինը որոշել է ավարտել պատերազմը․ Nexta live

Պուտինը որոշել է ավարտել պատերազմը: Այս մասին գրում է ուկրաինական Nexta live-ը։  «Ռուսական բանակը գրեթե չի առաջանում Ուկրաինայի տարածքի խորքերը։ Կրեմլը որոշել է հրաժարվել Կիևն ու Օդեսան գրավելու ծրագրերից և ուժերը կենտրոնացնել Ուկրաինայի արևելքում»,- գրում է լրատվականը։ 

 

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250