Պատահարներ

26-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել ձորում. մեքենայում ուղևորներ են եղել

Unknown 1 րոպե 239 դիտում
26-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել ձորում. մեքենայում ուղևորներ են եղել

 Երեկ՝ ապրիլի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 26-ամյա Արթուր Ն-ն իր վարած ՎԱԶ 2121 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհից դեպի «Լավանդա» հանգստյան գոտի տանող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում։  Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Արթուր Ն-ն, նրա ուղևորներ՝  27-ամյա Մարզպետ Ս-ն և 24-ամյա Տիգրան Ղ-ն մարմնական վնսվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  

[428925147be168e77bb7c92882a1f6f3.jpg]

[d57427d416c17e8fa231c15d813c1ae8.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250