Պատահարներ

Խոշոր ավտովթար. վարորդը BMW X5-ով բախվել է քարե պարսպին և կողաշրջվել

Unknown 1 րոպե 172 դիտում
Խոշոր ավտովթար. վարորդը BMW X5-ով բախվել է քարե պարսպին և կողաշրջվել

Այսօր՝ մայիսի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։00-ից 06։30-ն ընկած ժամանակահատվածում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Սամվել Մնացականյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ Աշտարակի կամարի տակ՝ քաղաքի մուտքի սկզբնամասում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին և կողարջվել։  

 

Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։  Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտականհ աշվարկ։  Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։

 

[d8acf52a5ad5e2ba3c4f17eb929b0346.jpg]

 

[eab5363a263526b454baa506eb7d190a.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250