Պատահարներ

Կարմիր բերետավորները բերման ենթարկելիս վնասվածքներ են հասցրել հադրութեցի անչափահաս տղային․ փաստաբան

Unknown 1 րոպե 358 դիտում
Կարմիր բերետավորները բերման ենթարկելիս վնասվածքներ են հասցրել հադրութեցի անչափահաս տղային․ փաստաբան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է տեղադրել՝ տեղեկացնելով, որ ոստիկանները բերման ենթարկելիս վնասվածքներ են հասցրել հադրութեցի անչափահաս տղային։

«Հադրութեցի Վիգեն Գրիգորյանն է, անչափահաս է, վրան բերետների հերթական հանցագործության հետքերն են: Բերետները վերցրել են նաև Վիգենի հեռախոսը, համարն անջատել, բաժին հեռախոսը չեն ներկայացրել: Խոշտանգման և կողոպուտի վերաբերյալ ներկայացվել է հանցագործության մասին հաղորդում: Ոտքը առերևույթ կոտրված է»,-գրել է փաստաբանը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250