Պատահարներ

Նորք-Մարաշում 32-ամյա երիտասարդը դանակահարել է նույն թաղամասի բնակչին

Unknown 1 րոպե 127 դիտում
Նորք-Մարաշում  32-ամյա երիտասարդը դանակահարել է նույն թաղամասի բնակչին

 Մայիսի 13-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը Նորք-Մարաշի 2-րդ փողոցի մի տնից «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 58-ամյա տղամարդու:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա հայտնել էր, որ վիճաբանության ժամանակ անծանոթ անձը դանակահարել է իրեն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ դանակահարողը նույն թաղամասի բնակիչ է:

 

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 19-ին 32-ամյա երիտասարդը ներկայացել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250