Պատահարներ

Դանակահարություն` հացատանը

Unknown 183 դիտում
Դանակահարություն` հացատանը

 Հունիսի 4-ին, ժամը 04.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա տղամարդ, որը, ըստ բժշկի, ի վիճակի չէ հաղորդում և բացատրություն տալու: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

 

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզել են, որ ժամը 01.00-ի սահմաններում Մասիս քաղաքի հացատներից մեկում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ կտրող-ծակող առարկայով նրան խփել էր Երևանի բնակիչ, 41-ամյա տղամարդը: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է Մասիսի բաժին՝ ներկայացնելով հանցագործության գործիք դանակը:

 

41-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմնին:

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով քրեական գործ է հարուցվել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250