Քաղաքականություն

Նրանք ուզում են մեզ հաղթել մարտի դաշտում, թող փորձեն. Պուտին

Gohar Vardanyan 1,096 դիտում
Նրանք ուզում են մեզ հաղթել մարտի դաշտում, թող փորձեն. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է, որ փետրվարի 24-ից հետո իշխանության բոլոր ճյուղերից պահանջվել է գործել վճռական, համաձայնեցված և արագ: 

Ըստ երկրի ղեկավարի՝ Դուման աշխատել է հենց այդպես։

Նա նշել է, որ անբարյացակամ երկրների գործողությունները հաջողվել է նվազագույնի հասցնել. պատժամիջոցները դժվարություններ են ստեղծում, բայց ոչ այնքան, որքան ակնկալում էր Արևմուտքը:

 

«Նրանք ուզում են մեզ հաղթել մարտի դաշտում, թող փորձեն»,- ասել է Պուտինը՝ նաև նշելով, որ «Ռուսաստանը դեռ ոչ մի լուրջ բան չի սկսել Ուկրաինայում»:

Ըստ նրա՝ Ռուսաստանը չի հրաժարվում ուկրաինական հարցի շուրջ խաղաղ բանակցություններից, բայց որքան ուշ սկսվեն, այնքան ավելի դժվար կընթանան դրանք:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250