Պատահարներ

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում՝ Երևանում. Օտարերկրացիների օֆիսից հափշտակել են գումար, բջջային հեռախոսներ. Shamshyan. com

Gohar Vardanyan 638 դիտում
Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում՝ Երևանում. Օտարերկրացիների օֆիսից հափշտակել են գումար, բջջային հեռախոսներ. Shamshyan. com

Այսօր՝ հուլիսի 11-ին, բժշկական դիմակներով դիմակավորված, ատրճանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ.Փափազյան փողոցի 13ա հասցեում գործող օֆիսներից մեկում ավազակային  հարձակում է տեղի ունեցել: Այս մասին գրում է Shamshyan. com-ը:

Կայքի տեղեկություններով՝  4 հոգի բժշկական դիմակներով, դեմքները փակած, ատրճանակի նմանվող առարկայով մտել են նշված հասցեում օտարերկրացիների կողմից գործող ինտերնետային դիզայնով զբաղվող օֆիս և զենքի սպառնալիքի տակ պահանջել գումար, այնուհետև այնտեղից հափշտակել են մի քանի 100  դոլար, բջջային հեռախոսներ, ապա դիմել փախուստի:

Օֆիսի կողքից՝ մի քանի մետր հեռավորության վրա, ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են ատրճանակի նմանվող առարկա, որը քննիչը առգրավվեց:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները արդեն որոշ մանրամասներ պարզել են: Նախաքննության շահերից  ելնելով՝ այս պահին չենք հրապարակում:

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250