Սպորտ
Մխիթարյանն ընտրել է խաղաշապիկի համարը
Unknown
559 դիտում
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն ընտրել է «Ինտեր»-ում իր խաղաշապիկի համարը:
Այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայ կիսապաշտպանը հանդես կգա 22 համարի մարզաշապիկով:
«Ինտեր»-ը Հենրիխ Մխիթարյանին պաշտոնապես ներկայացրել էր հուլիսի 2-ին: Պայմանագրի կետերի մասին դեռևս հստակություն չկա, սակայն իտալական ԶԼՄ-ները գրում են, որ ակումբի և ֆուտբոլիստի միջև կնքվել է երկու տարվա պայմանագիր: Հենրիխ Մխիթարյանը 2019 թվականից խաղացել է Հռոմի «Ռոմա»-ում: Հռոմեական ակումբի կազմում նա մասնակցել է 115 հանդիպման, խփել 29 գոլ և կատարել 25 արդյունավետ փոխանցում: 2021/2022 մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմա»-ի հետ դարձել է ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի անդրանիկ խաղարկության գավաթակիր:
Նմանատիպ հոդվածներ
Ես հանցագործ չեմ, զինծառայությունից չեմ փախել․ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյան
Unknown
1 րոպե
693
Մուշեղ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ
Unknown
167
Կանեմ ամեն հնարավոր բան, որպեսզի օգնեմ թիմին՝ հասնել նպատակներին. Հենրիխ Մխիթարյան
Unknown
178
Նեյմարը փոշմանել է
Unknown
290
Ավելին Սպորտ բաժնից
Լուրերը մեկ տողով. Վարչապետից բանաձև մեր երկրի համար՝ պատերազմի, տնտեսության և ռիսկերի ֆոնին
1 րոպե
325
Արման Ծառուկյանը կրկին աշխարհի 15 լավագույն մարտիկների շարքում է
1 րոպե
442
Լուրերը մեկ տողով. Աշխարհում՝ նոր ռազմական ու քաղաքական զարգացումներ, ՀՀ-ում՝ ընտրություններին ընդառաջ հայտարարություններ
1 րոպե
617
Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Մուհամմադ Մոկաևին
1 րոպե
1,166
5.0