Պատահարներ

Վրաերթ՝ Վանաձորում. վարորդը՝ ՊՆ ծառայող է. Shamshyan. com

Gohar Vardanyan 5,342 դիտում
Վրաերթ՝ Վանաձորում. վարորդը՝ ՊՆ ծառայող է. Shamshyan. com

Երեկ վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 28-ամյա Առաքել Ա.-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ, 77-ամյա Վեներա Գ.-ին, տեղեկացնում է shamshyan.com-ը:

 

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն:

 

Դեպքի մասին պարեկային ծառայության Լոռու գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, սակայն տեղում պարզվել է, որ վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է և նախաձեռնված քրեական վարույթը կազմված նյութերով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական վարչություն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250