Հասարակություն

«Մարզպետը, համայնքապետը եկել են մեզ հետ հանդիպման». Արմավիրի մարզի գլխավոր ճանապարհը բացվեց

Unknown 253 դիտում
«Մարզպետը, համայնքապետը եկել են մեզ հետ հանդիպման». Արմավիրի մարզի գլխավոր ճանապարհը բացվեց

Արմավիրի մարզի գլխավոր ճանապարհը երկկողման բաց է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  ասաց մարզի Ակնալիճ գյուղի բնակիչներից մեկը: 

 

Գյուղի բնակիչների ճանապարհ փակելու հիմնական պատճառը եղել է այն, որ գյուղում ոռոգման ջուր չկա, որի հետևանքով գյուղացիների տնամերձ հողամասերը մնացել են անջուր, հողը ճաքճքել է, սածիլներն էլ չորացել են:

 

«Հաջորդ խնդիրն այն է, որ ամեն օր, պարբերաբար էլեկտրաէներգիան է անջատվում: Անմխիթար իրավիճակ է: Ճանապարհը արդեն բացել ենք, մարզպետը, համայնքապետը եկել են մեզ հետ հանդիպման: Բայց թե հստակ ինչ են պայմանավորվել, չգիտեմ»,- ասաց նա:

 

Ավելի վաղ հայտնել ենք, որ 1 ժամից ավելի է լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում. Ակնալիճ գյուղի մոտ 400-ից ավելի գյուղացիներ ի նշան բողոքի՝ երկկողմանի փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ վարչական տարածքի գլխավոր հատվածը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250