Պատահարներ

Արարատի մարզում երկրաշարժ է զգացվել. որտեղ է եղել էպիկենտրոնը

Unknown 1,660 դիտում
Արարատի մարզում երկրաշարժ է զգացվել. որտեղ է եղել էպիկենտրոնը

Օգոստոսի 17-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 41 կմ հյուսիս-արևելք 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որը զգացվել է Արարատի մարզի՝ Արտաշատ, Արարատ քաղաքներում, ինչպես նաև Ոսկետափ, Երասխ, Սուրենավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։ 

 Տարածաշրջանում օգոստոսի 11-17-ը 3 և ավելի բալ ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ: Երկրաշարժերից մեկը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Վրաստանում՝ Ախալցխա քաղաքից 42 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։ 

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքներում 2-3 և ավելի բալ ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250