Պատահարներ

Ուռուտ գյուղի 71–ամյա բնակչի տանը կանեփ ու թմրամիջոց է հայտնաբերվել

Unknown 632 դիտում
Ուռուտ գյուղի 71–ամյա բնակչի տանը կանեփ ու թմրամիջոց է հայտնաբերվել

Օգոստոսի 19–ին քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի եւ Լոռու մարզային վարչությունների ու Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Լոռու մարզի Ուռուտ գյուղի բնակիչն իր տան բակում կանեփ է աճեցնում։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում,  օգոստոսի 20–ին, ոստիկանները զննություն են իրականացրել Ուռուտ գյուղի 71–ամյա բնակչի տանը, որի բակում հայնտաբերվել է 42 բույս, բացի այդ տանտերը տանիքից ներկայացրել է կանեփանման չորացված 171 բույս, կանեփանման զանգվածով երկու տարա՝ նմանատիպ զանգվածի խառնուրդով։

Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250