Պատահարներ

Թուրքիայում ավտոբուսը դուրս է թռել ժայռից. 5 մարդ զոհվել է, ևս 40-ը՝ վիրավորվել

Gohar Vardanyan 331 դիտում
Թուրքիայում ավտոբուսը դուրս է թռել ժայռից. 5 մարդ զոհվել է, ևս 40-ը՝ վիրավորվել

Թուրքիայում զբոսաշրջային ավտոբուսը Բուրսա ծովափնյա նահանգի Մուդանյա քաղաք գնալու ճանապարհին ընկել է ժայռից։ Առնվազն հինգ մարդ զոհվել է, ևս 38-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է թուրքական Milliyet պարբերականը։
 

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է դարձել ավտոբուսի արգելակման խափանումը։ Վարորդը կորցրել է կառավարումը, դուրս է եկել մայրուղուց և ընկել ժայռից։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 28-ի կեսօրին:
 

Հայտնի է, որ ավտոբուսի վարորդը և երկու ուղևոր մահացել են տեղում, ևս երկու հոգի մահացել են արդեն հիվանդանոցի ճանապարհին։ Մնացած վիրավորները հոսպիտալացվել են։ Տեղում աշխատել են թուրքական շտապ բժշկական ծառայությունները, հրշեջները, փրկարարներն ու իրավապահները։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250