Հասարակություն

«Պարգևավճարների վրա 2022 թվականին պլանավորել են ծախսել ավելի քան 38 միլիարդ դրամ». Կարին Տոնոյան

Lilit A. 1 րոպե 409 դիտում
«Պարգևավճարների վրա 2022 թվականին պլանավորել են ծախսել ավելի քան 38 միլիարդ դրամ». Կարին Տոնոյան

Զոհված զինծառայող Մենուա Հովհաննիսյանի մայր՝ Կարին Տոնոյանը լուսանկար է տարածել՝ գրելով հետևյալը. 

 

«Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում հնչեցրել եմ, որ երկրի ճգնաժամային կառավարումը ենթադրում է ռեսուրսների մոբիլիզացիա: Իմ խոսքում ես պարգևավճարները բերել եմ օրինակ առ այն, որ դրանք վերացվելու են, և այդ գումարները ուղղվելու են մեր պաշտպանական կարողությունների բարելավմանը: Սրա առնչությամբ հաղորդավարը կարծիք է հայտնել այդ գումարների փոքր լինելու վերաբերյալ: Ի պատասխան, հայտնել եմ, որ ցանկ կներկայացնեմ:

 

[a0c792783718d28f9159a01aa21c5580.jpg]


Ստորև ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքով պլանավորված պարգևատրումների չափերը` ըստ պետական մարմինների (Պարգևատրումներ, ներառյալ դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ, ներառված չեն աշխատավարձերը և հավելավճարները):


Հարգելի քաղաքացիներ, ինչպես տեսնում եք, Հայաստանի պետական համակարգը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, միայն պարգևավճարների վրա 2022 թվականին պլանավորել է ծախսել ավելի քան 38 միլիարդ դրամ, որը կազմում է ավելի քան 90 միլիոն ԱՄՆ դոլար (ԱՄՆ դոլար ՀՀ դրամ ներկայի 425 փոխարժեքով հաշվարկված):


Հարյուրավոր միլիարդների են հասնում պետական համակարգի այն ծախսերը, որոնք պատերազմում գտվող պետության համար անթույլատրելի են: Դրանց թվում են այն ծախսերը, որոնք ուղղվում են ծառայողական մեքենաներին, դրանց սպասարկմանը, գործուղումներին, գրասենյակային սարքերին և սարքավորումներին և ընդհանրապես ուռճացված պետական համակարգի սպասարկմանը: Առանց չափազանցության այդ գումարները հարյուրավոր միլիարդներ են կազմում, և պատերազմի մեջ գտնվող պետությունը պարտավոր է դրանք վերանայել և ուղղել երկրի պաշտպանական կարողությունների զորացմանը:
Մեր պատկերացրած անցումային կառավարությունը, դադարեցնելու է բոլոր ոչ առաջնային ծախսերը, այդ թվում վերոնշյալները և ուղղելու է դրանք մեր բոլորիս անվտանգության զորացմանը` մեր բանակի ամրացման գործին:


Թվերը տրամադրել է Հովհաննես Ավետիսյանը
Աղբյուրը` ՀՀ ֆինանսների նախարարության կայքում տեղադրված ՀՀ պետական բյուջեի պլանային ցուցանիշներ»:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250