Պատահարներ

Հրդեհ Բագրատունյաց փողոցում. ԱԻՆ

Lilit A. 1 րոպե 830 դիտում
Հրդեհ Բագրատունյաց փողոցում. ԱԻՆ

Հոկտեմբերի 8-ին, ժամը 17։40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտա 81 հասցեում հրդեհ է բռնկվել:

 

[139d63ba4e3ba5f3a71b077ceba40380.jpg]

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

 

[e1ee4a79db110c26f14f6f4b976f9a83.jpg]

 

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

 

[4d73991e190d638d7430a2d61bf9e3fc.jpg]

 

Auroranews-ին ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնեց, որ Երևանի Բագրատունյաց պող․ 81 հասցեում՝ 500ք․մ ընդհանուր մակերեսով պահեստային տարածքում, այրվում է կուտակված փայտ և իզոգամ։ Տեղում 4 մարտական հաշվարկ կա: 

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։15-ին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250