Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանի հետ սահմանին լայնածավալ ցամաքային զորավարժություններ են սկսվել

Gohar Vardanyan 1 րոպե 1,734 դիտում

Իրանը եռօրյա լայնածավալ զորավարժություններ է անցկացնում երկրի հյուսիս-արևմուտքում՝ «Հզոր Իրան» ծածկանունով: Ինչպես գրում է  ТАСС-ը՝ այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրը:
 

«Հարևան երկրների համար այս զորավարժությունները խաղաղության, բարեկամության և անվտանգությունն ամրապնդելու մտադրության ուղերձ են, թշնամիների համար՝ Իրանի սահմանները պաշտպանելու վճռականության հաստատում»,- հայտարարել է գեներալը։
 

ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալ Ալի Աքբար Փուրջամշիդիանը նշել է, որ «Ադրբեջանն ու Հայաստանն Իսլամական Հանրապետության համար սպառնալիք չեն, բայց այնտեղ տեղի ունեցող որոշ զարգացումներ վտանգավոր են»:

 

Նա համոզմունք է հայտնել՝ եթե տարածաշրջանի զինված ուժերը սերտորեն գործակցեն, դիվանագիտության և տարածաշրջանի անվտանգության համար բավարար հիմքեր կարող են ստեղծվել: Նա նաև անընդունելի է համարել արտաքին միջամտությունը տարածաշրջանային հարցերին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250