Պատահարներ

Ստեփանակերտում դի է հայտնաբերվել՝ հրազենային վիրավորմամբ

Unknown 1 րոպե 389 դիտում
Ստեփանակերտում դի է հայտնաբերվել՝ հրազենային վիրավորմամբ

Հոկտեմբերի 17-ին ժամը 06:30-ին ՆԳ նախարարության ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցների փողոցում գտնվող Ազատամարտիկների անվան պուրակում դի կա։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը։

Անմիջապես դեպքի վայր մեկնած ոստիկանության փորձաքրեագիտական բաժնի ծառայողները և քննչական կոմիտեի օպերատիվ քննչական խումբը պարզել են, որ դիակը հանդիսանում է Ստեփանակերտ քաղաքի 40-ամյա բնակիչ Ա.Ա.-ն։

Վերջինս, ս.թ. հոկտեմբերի 17-ին, ժամը 04:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում իրեն պատկանող ատրճանակով ինքնասապանություն է գործել:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250