Պատահարներ

Կրակոցներ՝ ԱՄՆ-ի դպրոցներից մեկում. կան զոհեր և վիրավորներ

Gohar Vardanyan 391 դիտում
Կրակոցներ՝ ԱՄՆ-ի դպրոցներից մեկում. կան զոհեր և վիրավորներ

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում (Միսսուրի նահանգ) հրաձգության հետևանքով երեք մարդ է մահացել, այդ թվում՝ դեռահաս աղջիկ և կին։ Ինչպես հայտնում է KMOV հեռուստաալիքը, վկայակոչելով տեղի ոստիկանությանը, ևս ութը վիրավորվել են։
 

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 9:00-ի սահմաններում, վիզուալ արվեստի և կատարողական վարպետության ավագ դպրոցում:

 

Ժամանած իրավապահները տեսել են շենքից դուրս վազող երեխաների, ինչպես նաև մոտ 20 տարեկան զինված երիտասարդի: Ինչ-որ պահի հանցագործը փոխհրաձգության մեջ է մտել ոստիկաններից մեկի հետ, ինչի արդյունքում նա սպանվել է։ 

 

Ներկա պահին ՀԴԲ-ն հետաքննում է միջադեպը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250