Հասարակություն

Ադրբեջանական պետական ​​քարոզչամեքենան բացահայտ հայտարարում է, որ ուզում են սպանել Ռուբեն Վարդանյանին

Unknown 698 դիտում
Ադրբեջանական պետական ​​քարոզչամեքենան բացահայտ հայտարարում է, որ ուզում են սպանել Ռուբեն Վարդանյանին

Ադրբեջանցիները առցանց հարթակներում շարունակում են հրապարակավ կոչ անել  սպանել Արցախի Հանրապետության պետական ​​նախարար Ռուբեն Վարդանյանին։ Ադրբեջանական պետական ​​քարոզչամեքենան այնքան հեռու է գնացել, որ բացահայտ հայտարարում են Ռուբեն Վարդանյանին սպանելու մտադրության մասին՝ միայն այն պատճառով, որ նա նշանակվել է Արցախի պետնախարար։ Այս խելագարությունը կոչվում է հայատյացություն և այլատյացություն, որը հովանավորվում է Ադրբեջանի պետության կողմից։

 

Ադրբեջանցիները ևս մեկ անգամ ցույց են տալիս աշխարհին մեկ պետությունում համակեցության անհնարինության մասին, որտեղ հայ բնակչությունը պարբերաբար ենթարկվելու է ջարդերի և ցեղասպանության։

 

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 4-ին Արցախի պետական նախարար է նշանակվել Ռուբեն Կառլենի Վարդանյանին, ով ամիսներ առաջ հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից և տեղափոխվեց Արցախ։ 

 

[cfda182c5fc4e4c3bc4f3f5b08ec1484.jpg]

 

[b2407aebb8eebf7444b0221e03c9e6c1.jpg]

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250