Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լոս Անջելեսում կառնավալի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ

Lilit A. 287 դիտում

Լոս Անջելեսի հարավում Porsche Cayenne-ն մխրճվել է կառնավալային երթի մեջ, առնվազն վեց մարդ վիրավորվել է: Դեպքը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ՝ Մարտին Լյութեր Քինգի բուլվարի մոտ։

Ոստիկանության աշխատակիցները փորձել են կանգնեցնել սպիտակ Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան, վարորդը անտեսել է պահանջը և շարունակելով շարժվել՝ տապալել է ցեմենտե ցանկապատն ու մխրճվել մարդկանց մեջ։

Վեց տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Անվտանգության ուժերը մեքենան հայտնաբերել են դեպքի վայրից մի քանի թաղամաս այն կողմ։

Ենթադրյալ վարորդը ձերբակալվել է, պարզվում է նրա ինքնությունը։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250