Պատահարներ

Տարոնիկի նախկին գյուղապետը կրակոցներ է արձակել բնակավայրի ներկա ղեկավարի ուղղությամբ

Unknown 225 դիտում
Տարոնիկի նախկին գյուղապետը կրակոցներ է արձակել բնակավայրի ներկա ղեկավարի ուղղությամբ

Նոյեմբերի 14-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Պարզվել է, որ Պտղունք գյուղի վարչական տարածքում գտնվող «Կեչուտ» ռեստորանային համալիրի տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ 

 

Հաղորդվում է, որ Արմավիրի մարզի բնակիչ, Տարոնիկ բնակավայրի նախկին ղեկավար 41-ամյա Արմեն Խլղաթյանն կրակոցներ է արձակել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի բնակիչ, բնակավայրի  վարչական շրջանի ղեկավար 37-ամյա Արթուր Կարապետյանի ավտոմեքենայի ուղղությամբ։ 

 

Auroranews-ը կապ հաստատեց Տարոնիկի գյուղապետարան՝ դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու համար, որտեղից մեզ ասացին, որ վարչական ղեկավար Արթուր Կարապետյանը խնդրել է մի փոքր ուշ կապ հաստատել մեզ հետ և նշել, որ նրա այս պահին մեզ հետ չխոսելու պատճառը զբաղվածությունն է։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250