Պատահարներ

Երիտասարդը գիշերը ներխուժել է մետրոյի «Բարեկամություն» կայարան և փորձել է ներկել գնացքները

Unknown 1 րոպե 267 դիտում
Երիտասարդը գիշերը ներխուժել է մետրոյի «Բարեկամություն» կայարան և փորձել է ներկել գնացքները

Նոյեմբերի 15-ին` ժամը 04.00-ին, հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը,  գնացքներ ներկելու նպատակով, ներխուժել է Մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարանի կառամատույց: Ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները կանխել են նրա կողմից գույքը դիտավորությամբ վնասելու փորձը:

26-ամյա երիտասարդը  բերման է ենթարկվել բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250