Այլ

Ուկրաինայի իրավապահները խուզարկություն են անցկացնում Կիև-Պեչորյան մայրավանքում

Unknown 153 դիտում
Ուկրաինայի իրավապահները խուզարկություն են անցկացնում Կիև-Պեչորյան մայրավանքում

Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություններ են իրականացնում Կիև-Պեչերսկի Լավրայի տարածքում։

Ըստ SBU-ի մամուլի ծառայության՝ հետախուզության աշխատակիցները հակահետախուզական միջոցառումներ են իրականացնում՝ ուղղված «ռուսական հատուկ ծառայությունների դիվերսիոն գործողություններին դիմակայելուն»՝ կանխելու «վանքի օգտագործումը որպես «ռուսական աշխարհի բջիջ» և կանխելու համար պաշտպանել բնակչությանը «սադրանքներից» և ահաբեկչական հարձակումներից, փոխանցում է svoboda.org-ը։ 

 

Իրավապահները հայտնել են, որ նպատակն է «կասեցնել ռուսական հատուկ ծառայությունների դիվերսիոն գործողությունները»:

Կիև-Պեչորյան մայրավանքը համարվում է Ուկրաինայի պատմամշակությային ամենակարևոր արժեքներից մեկը: Այն հանդիսանում է Մոսկվայի Պատրիարքարանի հովանու ներքո գործող Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու կենտրոնը:

 

Ըստ ուկրաինական կողմի, ռուսական դիվերսիոն-հետախուզական խմբերը կարող են պատսպարվել համալիրի տարածքում և այնտեղ զենք պահեստավորել:

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250