Սպորտ

Իրանում 700-ից ավելի բանտարկյալի ազատ են արձակել ֆուտբոլային հաղթանակից հետո

Unknown 1 րոպե 224 դիտում
Իրանում 700-ից ավելի բանտարկյալի ազատ են արձակել ֆուտբոլային հաղթանակից հետո

Իրանի իշխանություններն ազատ են արձակել 715 բանտարկյալների Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ուելսի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո: Այս որոշումն ընդունվել է Իսլամական Հանրապետության դատական իշխանության ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էջեյի կարգադրությամբ։

 

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին երեքշաբթի հայտնել Է Fars գործակալությունը։

 

Իրանի դատական իշխանության ղեկավարը բարձր է գնահատել իրանցի ֆուտբոլիստների հաղթանակը՝ նշելով նրանց «նախանձախնդիր վերաբերմունքը աշխարհի առաջնությունում գործի նկատմամբ, որը իսլամական Իրանի ժողովրդին ուրախություն եւ երջանկություն պարգեւեց ՝ դառնալով ազգային միասնության, կոլեկտիվիզմի ոգու դրսեւորում»:

 

Նշենք, որ Իրանի հավաքականը նոյեմբերի 25-ին 2:0 հաշվով հաղթել է Ուելսի թիմին առաջին տուրում անգլիացիներից 2:6 հաշվով կրած պարտությունից հետո: Սա իրանցիների երրորդ հաղթանակն է աշխարհի առաջնության խաղերին մասնակցելու ողջ պատմության ընթացքում։ Իրանցիները ոչ մի անգամ դուրս չեն եկել աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ, բայց հիմա դրա համար լավ շանսեր ունեն։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250