Պատահարներ

Երևանում բախվել են ինկասացիոն մեքենան ու 478 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան վիրավորներ

Unknown 196 դիտում
Երևանում բախվել են ինկասացիոն մեքենան ու 478 երթուղին սպասարկող ավտոբուսը. կան վիրավորներ

 Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել են «Արարատ Բանկի» Mercedes Vito-ն և թիվ 478 երթուղին սպասարկող ավտոբուսը, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վթարը տեղի է ունեցել այսօր` ժամը 11։45-ի սահմաններում, Էրեբունի փողոցի թիվ 34 շենքի մոտ։

Բախման հետևանքով Mercedes Vito-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել երկաթե ցուցանակին։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել մեկ քաղաքացու, որը միջին ծանրության վնասվածքներ է ստացել։

«Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոբուսից ևս 8 անձի քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոց»,–գրում է կայքը։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների ինքնությունը։

Հավելենք, որ ավտոբուսը սպասարկում է Երևանի երկաթգծի կայարանից դեպի Արարատի մարզի Դիտակ գյուղ երթուղին։ Վթարի փաստով քննիչի կողմից նախաձեռնվել է վարույթ։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250