Պատահարներ

Քաղավիացիայի կոմիտեն՝ Կոտայքում ինքնաթիռի վթարի մասին․ հայտնի է, թե ինչ թռիչքուղի ուներ ինքնաթիռը

Unknown 462 դիտում
Քաղավիացիայի կոմիտեն՝ Կոտայքում ինքնաթիռի վթարի մասին․ հայտնի է, թե ինչ թռիչքուղի ուներ ինքնաթիռը

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել այսօր Ջրաբեր գյուղի տարածքում կործանված մասնավոր ինքնաթիռի վերաբերյալ։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Տեղեկացնում ենք ձեզ, որ սույն թվականի դեկտեմբերի 1-ին, տեղական ժամանակով 13:11-ին Երևան Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:
Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված:

Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են:
Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում:

Հավելյալ տեղեկությունների դեպքում Կոմիտեն հանդես կգա առանձին հրապարակմամբ»:

 

Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ ԱԻՆ՝ հասկանալու, թե որ երկրի քաղաքացիներ են եղել օդաչուները։ 

 

Մեզ ասացին, որ այս պահին նման տեղեկատվության չեն տիրապետում։ 

 

Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։ 

Դեպքի վայր ժամանած ԱԻՆ փրկարարները տեղում հայտնաբերել են 2 այրված դի։ 

Հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250