Պատահարներ

Երևանում ավտոմեքենա է ընկել կամրջից

Unknown 3,946 դիտում
Երևանում ավտոմեքենա է ընկել կամրջից

Երևանի Սիլիկյան թաղամասում ավտոմեքենա է ընկել կամրջից, ինչի հետևանքով մեկ մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

 

Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է դեկտեմբերի 3-ին` ժամը 18:52-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Սիլիկյան նոր խճուղու սկզբնամասում «Lexus NX 300» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Խ., ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կամրջի ստորին հատվածում, վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, Մ. Խ.-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» բուժկենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

 

[376bb4ce4237100581631d3696cc69ad.png]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250