Այլ

Պուտինը պարգևատրել է Մարգարիտա Սիմոնյանին

Unknown 445 դիտում

 RT հեռուստաալիքի և «Ռոսիա սեգոդնյա»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պարգևատրվել է ՌԴ Պատվո շքանշանով: Մրցանակը Մարգարիտա Սիմոնյանին Կրեմլում հանձնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

Ռուսաստանի նախագահը բարձր պարգևներ է հանձնել նաև ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատարներ Դենիս Պուշիլինին, Լեոնիդ Պասեչնիկին, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատար Եվգենի Բալիցկիին և Վլադիմիր Սալդոյին: Նրանք պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և 2-րդաստիճանի շքանշաններով։

 

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» բարձրագույն աստիճանի շքանշանի են արժանացել Սարովում Ռուսաստանի դաշնային միջուկային կենտրոնի պատվավոր գիտական ղեկավար Ռադի Իլկաևը, մետրոպոլիտ Յուվենալին (Պոյարկով), Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարների ժամանակավոր պաշտոնակատար Լեոնիդ Պասեչնիկը և Դենիս Պուշիլինը:

Լրագրող, «WarGonzo» նախագծի ղեկավար Սեմյոն Պեգովը, Առաջին ալիքի թղթակից Իրինա Սոկիրկոն արժանացել են Արիության շքանշանի։

[3e274e5e11e7fca19ad18691d5a820ab.JPG]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250