Պատահարներ Կարևոր

Ռումբի մասին ահազանգ` Պուշկինի անվան դպրոցում և մի շարք այլ հաստատություններում. մանրամասներ

Unknown 1 րոպե 243 դիտում
Ռումբի մասին ահազանգ` Պուշկինի անվան դպրոցում և մի շարք այլ հաստատություններում. մանրամասներ

 Երևանի Մոսկովյան փողոցում գտնվող Ա. Ս. Պուշկինի անվան դպրոցում ու ևս մի քանի ուսումնական հաստատությունում ռումբի տեղադրման ահազանգեր են եղել։ Այս մասին Auroranews.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։ Մասնավորապես նշվեց, որ այս պահին ոստիկանները տարածքում են և իրականացնում են ստուգումներ:

 

Auroranews.am-ին ԱԻՆ-ից հայտնեցին, որ իրենք ահազանգ չեն ստացել: 

 

Հավելենք նաև, որ ահազանգեր ստացվել են ընդհանուր առմամբ թվով 10 ուսումնական հաստատություններում:
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250