Պատահարներ

ՌԴ քաղաքացու ուղեբեռում մարտական ատրճանակ է հայտնաբերվել

Unknown 1 րոպե 247 դիտում
ՌԴ քաղաքացու ուղեբեռում մարտական ատրճանակ է հայտնաբերվել

 Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի և նույն օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է մի քաղաքացի, ում մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ։

 

Ինչպես հայտնում է Shamshyan-ը՝ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում քրեական հետախուզության խմբում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան-Մախաչկալա չվերթի ուղևորներից մեկի ուղեբեռում զենք կա։

Տեղում պարզվել է, որ այդ անձը, ում ուղեբեռում հայտնաբերվել է «CTT» գրառմամբ ատրճանակ, ՌԴ քաղաքացի, 21-ամյա Մոհամեդ Մ-ն է։

 

Վերջինս «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ զննման գոտուց բերվել է ոստիկանության Զվարթնոցի գծային բաժին, ապա ներկայացվել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավականի քննչական բաժին, որտեղ փաստի առթիվ նախաձեռնվել է վարույթ։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250