Պատահարներ

Կրակոցներ` Կալիֆոռնիա նահանգում. զոհերի թվում 6 ամսական երեխա կա

Gohar Vardanyan 1 րոպե 203 դիտում
Կրակոցներ` Կալիֆոռնիա նահանգում. զոհերի թվում 6 ամսական երեխա կա

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհեր կան: Այս մասին գրում է Associated Press-ը:

 

Գործակալությունը, հղում անելով տեղի ոստիկանության ներկայացրած տվյալներին, նշում է, որ կրակոցների հետևանքով զոհերի թվում նաև մեկ երեխա կա: Ըստ հրապարակման` վեց ամսական երեխան և նրա տասնյոթամյա մայրը զոհերի թվում են: 

 

Դեպքը գրանցվել է նահանգի կենտրոնական հատվածում: Մահացածներից մի քանիսի դիերը գտնվել են փողոցում, իսկ մի քանիսինը` նահանգի տներից մեկում։
 

Ոստիկանությունը փնտրում է երկու կասկածյալի: Ըստ իրավապահների` հնարավոր է, որ 6 մարդու սպանությունը եղել է փոխկապակցված և կանխամտածված:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250