Պատահարներ

Երևանում 28-ամյա երիտասարդը մահացել է կասկածելի փաթեթ կուլ տալուց հետո. նրան հիվանդանոց են հասցրել ոստիկանները. ԶԼՄ

Gohar Vardanyan 1 րոպե 1,627 դիտում
Երևանում 28-ամյա երիտասարդը մահացել է կասկածելի փաթեթ կուլ տալուց հետո. նրան հիվանդանոց են հասցրել ոստիկանները. ԶԼՄ

Այսօր «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ՝ 28-ամյա Հայկ Բ-ն, ում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց էին տեղափոխել ոստիկանները, երբ նա դեպքի վայրում կասկածելի փաթեթ էր կուլ տվել, ինչի հետևանքով էլ ինքնազգացողությունը վատացել էր։  Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

 

Հիշեցնենք, որ հունվարին իրավապահները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 28-ամյա Հայկ Բ․-ն  իր վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայում, ինչպես նաև իր մոտ, թմրամիջոց է պահում։

 

Բաղրամյան պողոտայից դեպի՝ ժողովրդին հայտնի «Օրբելիի թունել» տանող ճանապարհահատվածում պարեկները կանգնեցրել էին Հայկ Բ․-ի մեքենան և վարորդը, իջնելով ավտոմեքենայից, ինչ-որ բան էր կուլ տվել։

 

Արդեն հիվանդանոցում ընդունարանի բուժանձնակազմը ոստիկաններին էր ներկայացրել նրա իրերը, որոնք հայտնաբերվել էին հագուստի գրպաններից, և այնտեղ եղել էր նաև թղթով փաթեթավորված սպիտակ փոշենման զանգված` 0.62 գրամ կշռով։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250