Քաղաքականություն Կարևոր

Ադրբեջանից մարդ են նշանակել, որ բանակցի Արցախի հայերի հետ

Unknown 1 րոպե 236 դիտում
Ադրբեջանից մարդ են նշանակել, որ բանակցի Արցախի հայերի հետ

Ադրբեջանի իշխանությունները հերթական սադրիչ քայլն են կատարել։ Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Միլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովը կբանակցի Արցախի հայերի հետ: 

 

Ըստ հաղորդագրության` Մամեդովը նշանակվել է  Ղարաբաղի շրջանում բնակվող հայ բնակիչների հետ կապերի պատասխանատու։

 

Հաղորդվում է, որ նա իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության վարչության անդամ է: Ծանոթանալով նրա կենսագրությանը`  պարզ է դառնում, որ ամեն ինչ չէ, որ ճշմարիտ է: Նշվում է, որ պատգամավորը ծնվել է «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում»:  

Նշում են, որ 1985-1992 թվականներին սովորել է Շուշի քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում, սակայն քաղաքը հայերի կողմից գրավելուց հետո, ուսումը շարունակել է Բաքվում։

 

Հատկանշական է, որ արբեջանական լրատվամիջոցները, իշխանությունները շարունակելով իրենց ներքին լսարանին ապակողմնորոշելու քայլերը՝ նշում են, թե Արցախը Ադրբեջանի շրջաններից մեկն է։ 

 

Նշենք, որ Արցախը Ադրբեջանի մաս է միայն ադբեջանական կողմի համար: Փաստենք, որ սա երևակայական նշանակում է: 

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250