Ռազմական

Պայթյուններ՝ Հալեպի օդանավակայանի վրա․ հաղորդվում է իսրայելական հարձակման մասին

Gohar Vardanyan 187 դիտում
Պայթյուններ՝ Հալեպի օդանավակայանի վրա․ հաղորդվում է իսրայելական հարձակման մասին

Սիրիայի հյուսիսում մի շարք պայթյուններ են եղել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։

 

Նշվում է, որ ենթադրաբար պայթյունները Հալեպի օդանավակայանում իրանական աշխարհազորայինների օբյեկտների վրա հարձակման հետևանք են։

Օդանավակայանի թռիչքուղին փակվել է։ Զոհերի մասին տեղեկություն չի ստացվել։

 

Հաղորդվում է նաև, որ հրթիռների դեմ հակաօդային պաշտպանության համակարգ է գործարկվել։

 

Սիրիական որոշ աղբյուրներ պնդում են, որ հարձակումն իրականացրել է Իսրայելը։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250